Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել այն մասին, թե ինչպես է նա տոնել Սուրբ Ծնունդը:
Լուսանկարներում պատկերված են Քարդաշյանների մեծ ընտանիքի անդամները՝ Քիմի երեխաներն ու հյուրերը, որոնք նրա մոտ են եկել Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Քարդաշյանը ներկայացրել էր Ice Link ընկերության հայկական նվերը՝ ոսկերչական զարդերը, որը Քիմի և նրա երեխաների համար Հայկական սկզբնատառերով զարդեր էր պատրաստել: