Հայ մարզիկը 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին
Հռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Աշոտ Խաչատրյանը կիսաեզրափակչում է։