Մերձմոսկվյան շրջանում Մի-8 ռազմական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմը զոհվել է, այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Մայիսի 19-ին, ժամը 20: 00-ի սահմաններում, Մոսկվայի մարզի Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնավարժական թռիչք կատարելիս կոշտ վայրէջք է կատարել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄԻ-8 ուղղաթիռը: Ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները վայրէջքի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել են», – հայտնել են գերատեսչությունից։
Ըստ ՌԴ ՊՆ-ի նախնական տեղեկատվության՝ աղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։ Թռիչքն իրականացվել է առանց մարտական անձնակազմի։
Մի-8-ը խորհրդային, իսկ ավելի ուշ ռուսական արտադրության բազմանպատակային ուղղաթիռների ընտանիքից է՝ աշխարհի ամենազանգվածային ուղղաթիռներից մեկը։ Արտադրվում են ուղևորատար, տրանսպորտային և այլ տարբերակներով։