ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել։ Ըստ նրա՝ 2 պետությունների միջեւ լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է РИА новости-ն։
«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությանը։ Նա առավելագույն զսպվածության կոչ է անում. այդ երկու երկրների միջեւ լայնածավալ հակամարտությունը աղետ կլինի», – ասել է Դյուժարիկը։
Հայ-ադրբեջանական սահմանին մարտերը սկսվել են հուլիսի 12 – ից սահմանակից Թովուզի և Տավուշի շրջաններում։
Բաքվի տեղեկատվության համաձայն ՝ զոհվել է 12 ադրբեջանցի զինվորական, այդ թվում ՝ գեներալ։ Հայկական կողմը հայտարարել է չորս զինվորականների զոհվելու մասին, ինչպես նաեւ տասը զինվորականների եւ մեկ խաղաղ բնակչի վիրավորվելու մասին: Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և կողմերին երկխոսության կոչ արել։