Լիբանանի իշխանությունները ուրբաթ օրվանից կրկին կարանտինային ռեժիմ են սահմանել քաղաքներում և բնակավայրերում՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները գործելու են երեկոյան ժամը 6-ից մինչև առավոտյան 6-ը՝ ընդհուպ մինչև սեպտեմբերի 6-ը:
Լիբանանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուհամեդ Ֆահմիի կարգադրությամբ փակվում են կառավարական հիմնարկություններն ու առևտրային կառույցները, այդ թվում՝ շուկաները, մոլերը և մարզասրահները: Պարենային խանութները կաշխատեն միայն մինչև 17: 00-ը, սրճարաններն ու ռեստորանները կարող են սնունդն առաքել տուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Լիբանանի հիվանդանոցների և բժշկական հաստատությունների շուրջ 50 տոկոսը ժամանակավորապես անգործունակ է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ավերածությունների և հասցված վնասի պատճառով: Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է։
Պայթյունի հետևանքով զոհվել է 178 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Քաղաքի վերակառուցման համար կպահանջվի 12-15 մլրդ դոլար։