«Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը։ Դրան ուղեկցում է կանխատեսելի ապատեղեկատվական արշավ: Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- Ինստագրամի էջի «story» բաժնում գրառում է կատարել ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն՝ անդրադառնալով Արցախում կատարվող մարտական գործողություններին:
Հեռուսատաաստղը կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: