ՄԱԿ Զարգացման ծրագիրը հրապարակել է Մարդկային զարգացման ինդեքսը (Human Development Index), որտեղ 189 երկրների շարքում Հայաստանն 81-րդ տեղում է: Ի դեպ՝ նախորդ տարի մեր երկիրը ևս նույն տեղում էր:
Վարկանշային ցուցակն այս տարի գլխավորել է Նորվեգիան: Ռուսաստանն այդ ցուցակում 52-րդն է, Վրաստանը՝ 61, Ադրբեջանը՝ 88, իսկ Թուրքիան 54-րդ տեղում է:
Մարդկային զարգացման ինդեքսը համակցված ցուցանիշ է, որը բնութագրում է մարդու զարգացումն աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում: Այն ամենամյա ծրագիր է, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ մարդու զարգացման վերաբերյալ հատուկ զեկույցների շրջանակներում: Ուսումնասիրության հիմքում մարդու զարգացման երեք բաղադրիչ է. առաջինը մարդու ազատությունների ընդլայնումն է այնպես, որ մարդիկ և հասարակությունը կարողանան զարգանալ: Երկրորդը մարդկանց կողմից արժեքավոր արդյունք ստանալու հնարավորությունն է, երրոդը սոցիալական արդարության բարձրացումն է, ինչպես նաև հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ: