ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Մեդիամաքսը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:
Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:
Հիշեցնենք, որ միջնորդների վերջին այցը Երևան կայացել էր 2020թ. դեկտեմբերի 14-ին: Ադրբեջանում նրանք սառը ընդունելության էին արժանացել Իլհամ Ալիեւի կողմից. նա ասել էր, որ «համանախագահներին Բաքու չէր հրավիրել»։