Հունաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ խնդրում է Թուրքիային Անկարայի մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը: Այս մասին հայտարարել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանին։
«Բոլոր պետությունները պարտավոր են անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից ձեռնպահ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից։
Ես նկատի ունեմ, մասնավորապես, Սուրբ Սոֆիայի հուշարձանի վերածումը մզկիթի, ինչը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած ընկալման։
Մենք մյուս բոլոր հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ խնդրում ենք վերադարձնել նախկին կարգավիճակը», – ընդգծել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիան տևական ժամանակ որպես թանգարան էր ծառայում, սակայն Էրդողանի ձեռքերը ի վերջո հասան նաև տաճարի իսլամացմանը։
Մինչև 1453 թվականը այն քրիստոնեական ուղղափառ եկեղեցու կարևորագույն տաճարներից մեկն էր։ Սակայն երբ Կոստանդնուպոլիսն ընկավ թուրքերի ձեռքը, նրանք տաճարը վերածեցին մզկիթի։ Միայն 1931 թվականին Թուրքիայի աշխարհիկ առաջնորդ Մուստաֆա Քեմալի՝ Աթաթուրքի հրահանգով Սուրբ Սոֆիան վերածվեց թանգարանի։
Թուրքիան դեպի իսլամացում տանող Էրդողանը կրկնել է 1453-ի պատմությունը՝ ի հեճուկս միջազգային հանրության արձագանքների, որ պնդում էին՝ տաճարը թողնել որպես թանգարան։