Իվանովոյի բնակչուհի Յուլիա Շիլովան «Ռոսիա 1»- ի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ այն բանից հետո, երբ նա առաջարկություն է արել Վլադիմիր Պուտինին:
Անցյալ տարի աղջիկը դիմել է նախագահին Իվանովո կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նա երկու լուսանկարներն է փոխանցել, որի վրա գրել է իր հեռախոսահամարը և իր մասին կարճ տեղեկատվություն։
Պուտինն ավելի ուշ հայտարարել է, որ նման արարքից հետո նա հայտնի կդառնա ամբողջ երկրով մեկ։
«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», – պատմել է Շիլովան մեկ տարի անց:
Աղջիկը հավելել է, որ նախագահին դիմելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք այդպես էլ չի կարողացել նվաճել նրա սիրտը: