Սեուլի ցուցահանդեսում այցելուները սխալմամբ փչացրել են ամերիկացի նկարիչ JonOne-ի 440 հազար դոլար արժողությամբ «Անանուն» կոչվող գրաֆիտը:
Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով ABC News հեռուստաալիքին:
«Գրաֆիտը վնասել է ցուցահանդես այցելած զույգը: Նրանց շփոթեցրել են գրաֆիտի կողքին դրված ներկերն ու վրձինները: Ստեղծագործությունը միակն էր ամբողջ ցուցահանդեսում, որը ներկայացված էր առանց շրջանակի: Ենթադրելով, որ թույլատրվում է նկարել, երիտասարդ զույգը մի քանի մուգ կանաչ վրձնով նոր դետալներ է ավելացրել թանկարժեք ստեղծագործության մեջ: Պատկերասրահի աշխատակիցները նկատել են փոփոխություններն ու հետո ահազանգել են ոստիկանություն։ Երիտասարդներն ավելի ուշ ազատ են արձակել, նրանք պատասխանատվության չեն ենթարկվելու»,-ասված է հրապարակման մեջ: