Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռախոսահամարը հայտնվել է համացանցում ՝ հարթակի ևս 533 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հետ միասին, հաղորդում է New York Post թերթը:
Ավելի վաղ Business Insider հրատարակությունը հաղորդել էր, որ 106 երկրներից Facebook-ի 533 միլիոն օգտատերերի անձնական տվյալները և հեռախոսահամարները համացանցում հասանելի են դարձել: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, այդ տեղեկությունը հրապարակել են հաքերային ֆորումում։
Արտահոսքի հետևանքով հասանելի են դարձել ավելի քան 100 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի (գրեթե 10 մլն օգտատեր), Սաուդյան Արաբիայի (28 մլն) և ԱՄՆ-ի (ավելի քան 32 մլն) քաղաքացիների տվյալներ:
Ինչպես հաղորդում է թերթը, Ցուկերբերգի տվյալների արտահոսքի վրա ուշադրություն է դարձրել Twitter-ի օգտատերերից մեկը: Իր էջում նա հրապարակել է ֆորումի հատված, որտեղ նշված են Facebook-ի հիմնադրի անձնական տվյալները: