Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել կրթության նախարարներից մեկին ՝ այն պատճառով, որ նրա ղեկավարած գերատեսչությունը չի հասել անհրաժեշտ ցուցանիշների: Հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Mirror- ին:
Նշվում է, որ խոսքը գնացել է «Հեռակա կրթության մասին» օրենքի դրույթները կյանքի կոչելու մասին, որն էլ իր հերթին, դանդաղեցրել է «հեռավար ուսուցման քաղաքականության» իրականացման տեմպը:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների, նման որոշում կայացնելու վրա ազդել է նաև այն փաստը, որ նախարարության աշխատակիցները չեն արձագանքել տեսազանգերին: