Արքայազն Հարին կվերադառնա Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու իր պապի ՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը: Հաղորդում է lenta.ru-ն հղում անելով The Telegraph-ին:
Նշվում է, որ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, չի կարողանա ուղեկցել ամուսնուն. բժիշկները դերասանուհուն խորհուրդ չեն տվել հղիության հետ կապված լրացուցիչ սթրես ապրել:
Ապրիլի 10-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Նշվում է, որ մինչ հուղարկավորության օրը Մեծ Բրիտանիայում ութօրյա ազգային սուգ կհայտարարվի, թագավորական ընտանիքի անդամների համար՝ երկշաբաթյա: