Հռոմի դատախազությունը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հասցեին սոցիալական ցանցերում հնչած սպառնալիքների վերաբերյալ հետաքննություն է սկսել։ Տասը կասկածյալ կա։ Այս մասին հայտնել է Adnkronos գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ բոլոր կասկածյալները 44-ից մինչև 65 տարեկան անձինք են։ Խոսքը մի շարք հրապարակումների մասին է, որոնք սոցիալական ցանցերում տեղադրվել են 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում։
Իտալիայում այդ ժամանակ համաճարակային սահմանափակումներ են եղել։