Սեուլի ոստիկանությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը՝ Սյան Սյուեցյուն, օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, որպեսզի նրա վրայից հանեն մեղադրանքները: Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագետներն ու նրանց ընտանիքները քրեական հետապնդումից անձեռնմխելիության իրավունք ունեն։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում Սյան Սյուեցյուն հրում է հագուստի խանութի աշխատակիցներից մեկին, ապա ապտակում նրան։ Խանութի աշխատակիցները կնոջը գողի տեղ էին ընդունել, և դուրս էին եկել խանութից՝ ստուգելու բաճկոնի պիտակը: Դրանից հետո աշխատակիցները ներողություն են խնդրել անհանգստության համար, բայց դեսպանի կինը սաստիկ զայրացել էր և կոնֆլիկտ հրահրել:
Դեպքից հետո դեսպան Պիտեր Լեսկուխյեն կնոջ անունից ներողություն է խնդրել խանութի աշխատակիցներից։ Նա ասել է, որ «բարկանալու պատճառ կարող էր լինել այն, թե ինչպես են իր կնոջը վերաբերվել այդ խանութում, սակայն ֆիզիկական բռնությունն անընդունելի է»:
«Նա (դեսպանի կինը) անկեղծորեն ցավում է այդ ամենի համար և ցանկանում է ներողություն խնդրել անձամբ խանութի տիրոջից, երբ այդ հնարավորությունը կլինի»,-ասել է Պիտեր Լեսկուխեն։
Խանութի աշխատակցուհիներից մեկը պատմել է, որ տեղի ունեցածից հետո տուժողի մոտ երկար ժամանակ աղմուկ է եղել ականջներում. «Մենք կարող ենք հասկանալ նրա զայրույթը, բայց դա չի արդարացնում նրա բռնի վարքագիծ»։
Խանութը հրապարակել է տեսախցիկների տեսագրությունն այն հույսով, որ դա կօգնի կանխել ծառայությունների ոլորտում նման միջադեպերը։