Լեհաստանը որոշել է Թուրքիայից ձեռք բերել 24 անօդաչու թռչող սարք, որոնք զինված են հակատանկային հրթիռներով։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակին:
Նախարարը նշել է, որ խոսքը «Bayraktar»-ի մասին է:
Բլաշչակի խոսքով՝ գնման համաձայնագիրը կստորագրվի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ:
«ԱԹՍ-ների առաջին փաթեթը լեհական բանակ կուղարկվի մեկ տարի անց՝ 2022 թվականին», – ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանա-թուրքական տանդեմը կիրառել էր նաև «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ: