Մինչև հունիսի 30-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցի է սպասում երկրում օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ վճարովի պատվաստումների հնարավորությունների ապահովման վերաբերյալ, և մինչև հուլիսի 15-ը`աշխատանքային միգրանտների պատվաստումների կազմակերպման վերաբերյալ:
Պետության ղեկավարի համապատասխան հանձնարարականները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի արդյունքներից հետո հրապարակվել են կիրակի օրը Կրեմլի կայքում:
«Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման համար Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման հնարավորությունն ապահովելու համար տրվել է հանձնարարական:
Բացի այդ, մինչ հուլիսի 15-ը Պուտինը կարգադրել է կազմակերպել օտարերկրյա միգրանտների պատվաստումը Ռուսաստանում՝ «բացահայտելով համապատասխան գործունեության ֆինանսավորման աղբյուրները»: