Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինում ներքին հաշտեցման գործընթացին։ Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին ասված է Թուրքիայի նախագահի դիվանատան տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հիմքում Ստամբուլում Թուրքիայի և Պաղեստինի պետության առաջնորդներ Թայիփ Էրդողանի և Մահմուդ Աբասի բանակցությունների արդյունքներն են:
«Նախագահ Էրդողանը նաև իր գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքի վերաբերյալ, որոնք առկա են բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, առևտրից մինչև մշակույթ, կրթություն և զբոսաշրջություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլում հուլիսի 10-ին տեղի են ունեցել թուրք-պաղեստինյան բարձր մակարդակի բանակցություններ: Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մահմուդ Աբբասի նեղ ձևաչափով հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե, որից հետո երկխոսությունը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Ընդլայնված կազմով բանակցությունները տևել են 1 ժամ 10 րոպե։