Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բիկինիով իր մարմնի կազմվածքն է ցուցադրել Instagram-ի նոր լուսանկարների շարքում, որոնք արվել են Բեն Աֆլեքի հետ իր շքեղ եվրոպական արձակուրդի ժամանակ:
Նրանք 130 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավով ճանապարհորդել են դեպի Իտալիան, Սեն Տրոպեն, Մոնտե Կառլո։
Լուսանկարներում, որոնք արվել են 130 միլիոն դոլար արժողությամբ նավի տախտակամածին, Ջենիֆեր Լոպեսը կրում է Frankies Bikinis ապրաքանիշի դեղին լողազգեստ, արևային ակնոց և նուրբ զարդեր։ Լուսանկարներին կից երգչուհին գրել է «չաո», ինչն իտալերեն նշանակում է «ցտեսություն»։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը երկար գաղտնի պահելուց հետո միայն վերջերս են հաստատել իրենց սիրավեպը։