ԱՄՆ-ն այսօր վերջին 40 տարվա պատմութան ընթացքում ամենախոշոր ռազմածովային զորավարժություններն է սկսում։
Զորավարժություններին մասնակցում են 36 նավ և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը։
TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել Է ԱՄՆ վեցերորդ նավատորմի հրամանատարությունը։
«Large Scale Exercise (LSE) 2021» զորավարժությունները մեր մրցակիցներին ցույց կտան, որ ԱՄՆ-ի զինված ուժերը մարտունակության բարձր մակարդակ ունեն»,- ասված է ամերիկյան նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ: