Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունն օգոստոսի 10 — ին սկսել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ցուցադրությունը՝ խաղերի փակման արարողությունից երեք օր անց: Այս մասին հայտնում է NK News-ը։
Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը (KCTV) հեռարձակել է հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի և Չիլիի միջեւ ֆուտբոլի կանանց խմբային փուլի խաղից 70 րոպե: Մրցելույթները ցուցադրվում են առանց մեկնաբանության և ցածր որակով: Պարբերականը ենթադրում է, որ ձայնագրությունը կարող էր գողացված լինել։
Այդ եթերը Տոկիոյի Օլիմպիադայի առաջին տեսագրությունն է, որը լայնորեն ցուցադրվել է ԿԺԴՀ-ի բնակիչների կողմից: Հյուսիսային Կորեայում ինտերնետին և միջազգային հեռուստաալիքներին հասանելիությունն արգելված է։
ԿԺԴՀ-ում մրցումների հեռուստատեսությին ցուացադրություններլ շաբաթների ու նույնիսկ տարիների ուշացումով են ցուցադրվել: NK News-ը նշում է, որ այս տարի Հյուսիսային Կորեան նման եթերներ ցուցադրելու ավելի քիչ մոտիվացիա ունի, քանի որ երկիրը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցել Տոկիոյի Օլիմպիադային: