Միջազգային հանրությունը պետք է միավորվի, որպեսզի Աֆղանստանին թույլ չտա ահաբեկչական կազմակերպությունների համար հարթակ և «դրախտ» դառնալ։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, փոխանցում է “РИА новости” – ն։
Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը օգտագործել բոլոր գործիքները Աֆղանստանում գլոբալ ահաբեկչական սպառնալիքը ճնշելու համար: