Եվրոպական երկրները պետք է հումանիտար միջանցքներ ստեղծեն Աֆղանստանից փախստականներին կազմակերպված ձևով ընդունելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, երեքշաբթի հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:
«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն պետք է ստեղծի մարդասիրական միջանցքներ և կազմակերպի փախստականների կազմակերպված ընդունելություն` անօրինական միգրանտների անվերահսկելի հոսքերից խուսափելու համար»,- ասաց նա:
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 17-ին Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ արտակարգ խորհրդակցություններ կանցկացնեն տեսակոնֆերանսի ձևաչափով: ԵՄ-ն այժմ մտահոգված է Քաբուլից իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի տարհանմամբ, նաև քննարկվում է եվրոպական առաքելություններում ծառայող աֆղաններին ապաստան տրամադրելու հարցը:
Թալիբ գրոհայինները օգոստոսի 15-ին մտան Քաբուլ առանց մարտական գործողությունների և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու համար և լքեց երկիրը: