Վաշինգտոնում տղամարդը, ով հայտարարել է, որ իր մեքենայում պայթուցիկ սարք կա, երկարատև բանակցություններից հետո հանձնվել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times թերթը։
Նշվում է, որ տղամարդը հանձնվել է առանց դիմադրության։
Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանության պետ Թոմ Մենջերը հայտարարել էր, որ իր ենթակաները բանակցություններ են վարում մի տղամարդու հետ, որը հինգշաբթի օրը մոտեցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մոտ գտնվող մայթին «սև պիկապով»: Նա իրավապահներին հայտարարել է, որ «իր մոտ ռումբ ունի»։