Սիրիան կարող է ընդգրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես հայտնում է TACC-ը` այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:
«Ես չեմ բացառում, որ Սիրիան կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ: Նախ, կանոնադրությունը դոգմա չէ, այն պետք է անմիջապես պատասխանի իրադրությանը: Եթե դա ձեռնտու լինի թե՛ Սիրիային, թե՛ ՀԱՊԿ-ի գործընկերներին, ես չեմ բացառում այդ հնարավորությունը», – ասել է Կարտապոլովը:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը: