Ռաֆիկ Մինասյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն: 61 կգ քաշային կարգում Մինասյանը գերազանցել է թուրք մարզիկներին, որոնք գրավել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։
Հայ մարզիկը պոկում վարժությունում 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք, որով լավագույնն է եղել: Երկամարտում Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք:
Նշենք, որ այսօր ավելի վաղ 55 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սեյրան Խուդանյանը հրում վարժությունում զրո է ստացել ու մրցանակային տեղ չի գրավել:
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունն օգոստոսի 19-27-ը կընթանա Լեհաստանում։