Ավելի քան 40 մարդ է զոհվել, 100-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել այսօր՝ հինգշաբթի օրը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարությունում ունեցած աղբյուրը։
Վերջինիս հաղորդմամբ՝ զոհերի և վիրավորների մարմինները տեղափոխվել են հիվանդանոց։
Նրանց թվում կան կանայք և երեխաներ։ Նշվում է, որ թալիբները չեն բացառում «Իսլամական պետության» հանցակցությունը պայթյունին։ Հիշեցնենք՝ Քաբուլի օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել, առաջինը՝ Baron հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հավաքված են եղել նաև արտասահմանցիներ, այդ թվում՝ բրիտանացիներ ու ամերիկացիներ։ Առաջին պայթյունը կազմակերպվել է ահաբեկիչ-մահապարտի մասնակցությամբ, այնուհետև պայթել է ականապատված ավտոմեքենան։