Աֆղանստանում իշխանությունը գրաված «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները սպանել են երգիչ և երաժիշտ Ֆավադ Անդարաբիին: Այս մասին հայտնել Է Times Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչի որդուն։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հաստատել Է Աֆղանստանի ՆԳ նախկին նախարար Մասուդ Անդարաբին։
Times Now-ի տվյալներով՝ օգոստոսի 28-ին երաժշտի մոտ են եկել թալիբները, նրան դուրս են բերել տնից և գնդակահարել: Սպանությունը տեղի է ունեցել Բագլան նահանգի Անդարաբ քաղաքում, որտեղ նա բնակվել է։
«Թալիբների դաժանությունը շարունակվում է Անդարաբում։ Նրանք գազանաբար սպանել են երգիչ Ֆավադ Անդարաբիին, որն ուղղակի ուրախություն էր բերում այդ դաշտավայրին ու նրա բնակիչներին»,- գրել է նախկին նախարարը։