Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է ցմահ անցանկալի ճանաչել Բելառուսի քաղաքացի սթենդափ-կոմիկ Իդրակ Միրզալիզադեի գտնվելը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ՆԳՆ պաշտոնական կայքը։
«Իր հրապարակային ելույթում Իդրակ Միրզալիզադեն թույլ է տվել ռուս ազգության անձանց նկատմամբ ատելություն եւ թշնամանք հարուցող արտահայտությններ, որոնք նվաստացնում են նրանց մարդկային արժանապատվությունը։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գտնվելը ճանաչվել է հասարակական կարգին, այլոց իրավունքներին եւ օրինական շահերին սպառնացող», – ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին տարիներին կոմիկը բազմիցս ժամանել է Ռուսաստան, իսկ այս տարվա մարտին ստացել է կացության կարգավիճակ։