Դանիացի գիտնականները պատահաբար Գրենլանդիայի ափերի մոտ հայտնաբերել են նոր կղզի։ Պարզվել է, որ դա Երկրի ամենահյուսիսային մասն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մինչ այդ Օոդակ կղզին էր համարվում երկրի ամենահյուսիսային հատվածը: Հունիսին հետազոտողները ժամանեցին տարածք։ Նրանք վստահ էին, որ գտնվում են այս կղզում, բայց վերադառնալուց հետո, տվյալների բազան ստուգելով, նրանք հասկացան, որ այն Օոդակ քաղաքից 800 մետր հյուսիս է:
Անհնար էր անմիջապես պարզել, որ սա մարդկանց համար նախկինում անհայտ կղզի էր, քանի որ աշխարհի այս մասում քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն՝ սառցադաշտերի անընդհատ տեղաշարժի պատճառով:
Նրանք ցանկանում են նոր կղզին անվանել Կեկերտակ Ավանարլեգ, ինչը նշանակում է «ամենահյուսիսային կղզի»: