Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20 տարվա ռազմական ներկայությունից հետո Աֆղանստանից հեռացած վերջին ամերիկացի զինվորականը գեներալ-լեյտենանտ Քրիս Դոնահյուն էր: Նրա լուսանկարը Twitter-ում հրապարակել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է TJ-ն։
Դոնահյուի վայրէջքից հետո ԱՄՆ-ը պաշտոնապես ավարտել է Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը։
«Դա աներևակայելի բարդ, լարված առաքելություն էր, որը լի էր բազմաթիվ բարդություններով, մշտապես գործող սպառնալիքներով։ Մեր զորքերը դրսևորեցին տոկունություն, կարգապահություն և կարեկցանք»,- մեկնաբանել են ԱՄՆ 18-րդ օդադեսանտային կորպուսում, որտեղ ծառայում է Դոնահյուն: