Արգենտինական Պատագոնիայում հարավային հարթ կետը մոտեցել է թիանավ վարող աղջկա՝ օգնելով նրան փոքր-ինչ արագացնել ընթացքը: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ այժմ այս կաթնասունները սկսում են միգրացիոն շրջանը, ուստի նրանց ավելի ու ավելի մոտ կարելի է տեսնել ափին: Երբեմն կետերը լողում են մարդկանց մոտ, ինչպես տեսանյութի հերոսուհու հետ է եղել: Ծովաբնակն իր լողակով հրել է նրա նավակը, համոզվել, որ օգնել է զբոսաշրջիկին և հանգիստ հեռացել:
Տեղական իշխանությունները նշում են, որ կետերի հետ նման հանդիպումները կարող են վտանգավոր լինել, և աղջկա բախտը բերել է: Ինչպես հայտնում է Պուերտո Մադրինի զբոսաշրջության նախարար Մարկոս Գրոսոն, մինչ օրս քաղաքի ափերին է մոտեցել ավելի քան 1600 կետ։