Գվինեայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ փորձում են տապալել երկրի նախագահ Ալֆա Կոնդեին: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jeune Afrique պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ խռովարարներին գլխավորում է GPS-ի բանակային հատուկ ստորաբաժանման հրամանատար՝ գնդապետ Մամադի Դումբույան: Նրա կողմնակիցները մարտի են բռնվել Կոնդեի թիկնապահի հետ։ Ըստ որում, ինչպես նշում է Jeune Afrique-ը, Կոնակրիի իր պալատում գտնվող նախագահը մնում է անվտանգ:
Արևմտյան ԶԼՄ-ները կիրակի Կոնակրիում հրաձգության մասին են հայտնել, սակայն չեն պարզաբանել, թե որոնք են դրա պատճառները:
Դումբույան նախկինում ծառայել է ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում, իսկ 2018-ին վերադարձել է Գվինեա՝ GPS-ի հրամանատարությունը վերցնելու համար։