Եվրամիության բանակի ստեղծումը կարող է թուլացնել տրանսատլանտյան դաշինքը և պառակտել Եվրոպան, «РИА новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ես ողջունում եմ Եվրոպայի կողմից պաշտպանության ոլորտում ավելի մեծ ներդրումը, բայց այն չպետք է փոխարինի ՆԱՏՕ-ին։ Անհրաժեշտ է պահպանել կապը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև»,- պատմել է նա The Telegraph-ին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգի կարծիքով՝ Արևմուտքը բավարար ռեսուրսներ չունի, այդ պատճառով պետք է թույլ չտալ ՆԱՏՕ-ի գործառույթի կրկնօրինակումը։
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ-ի ռազմական կոմիտեի նախագահ Կլաուդիո Գրացիանոն կոչ էին արել կազմակերպության շրջանակներում ստեղծել արագ արձագանքման առնվազն հինգ հազար մարդ ունեցող ուժեր։