«Яндекс»-ն աշնանը Մոսկվայի հարավ-արևմուտքում անօդաչու տաքսիի փորձարկում կիրականացնի, «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ընկերությունից:
Թեստավորումը հասանելի կլինի Յասենևոյի շրջանում։ Ուղևորություններ կատարելու համար օգտատերերին անհրաժեշտ կլինի թեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացնել. դա կարող են անել 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:
Անօդաչու տաքսիով ուղևորությունները հասանելի կլինեն մետրոյի «Յասենևո», «Նովոյասենևսկայա» և «Բիտցևսկի Պարկ» կայարանների մերձակայքում: