«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է «Интерфакс»-ը:
Ահաբեկիչները կոմյունիկե են տարածել, որում հայտարարել են, որ շաբաթ օրը երեք ռումբ են պայթեցրել, իսկ թիրախները «Թալիբան» շարժման երեք տրանսպորտային միջոցներն են եղել: Բացի այդ, ԻՊ-ի պնդումների համաձայն` կիրակի օրը ահաբեկիչները ևս մեկ ռումբ են պայթեցրել Ջելալաբադում:
Շաբաթ օրը հաղորդվել էր, որ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է երեք մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Ջելալաբադը Նանգարհար նահանգի մայրաքաղաքն է։