Համաձայնագիր է ստորագրվել Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամից (EFSD) Հայաստանի Հանրապետությանը 3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու`«Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի պատրաստվածության բարձրացում. հայտնաբերում կորոնավիրուսով ստեղծված սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» նախագծի իրականացման համար:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և EFSD-ի Նախագծային բլոկի գործադիր տնօրենի պաշտոնակատարը՝ Անդրեյ Շիրոկովը: Այս մասին հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ծրագրի նպատակն է ապահովել գլոբալ COVID-19 համավարակի հետ կապված բժշկական օգնության շարունակականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապահովել հիվանդության տարածման սպառնալիքին արագ արձագանքելու ունակություն (հիվանդների ժամանակին թեստավորում և կորոնավիրուսով պացիենտների բուժում):
Մասնավորապես, դրամաշնորհային միջոցներով կարդիականացվեն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի և Արմավիրի մարզային մասնաճյուղերը, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կկառուցեն վարակիչ հիվանդությունների կենտրոնի նոր մոդուլային շենք, ներառյալ ինտենսիվ թերապիայի ժամանակակից ծառայություն, կպատրաստեն ռազմավարություն իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ զանգվածային լրատվության միջոցների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի միջոցով: Բացի այդ, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ երկրի բժշկական անձնակազմի համար՝ COVID-19-ով հիվանդներին վարելու վերաբերյալ (առաջարկվում է ԱՀԿ արձանագրություններով):