Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկը Forbes-ի վարկածով գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը։ Ամսագիրը տվյալները հրապարակել է այսօր։
Պարբերականի համաձայն՝ նրա կարողությունը ներկայում կազմում է ավելի քան 203,4 մլրդ դոլար։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն է, որի ունեցվածքը ավելի քան 197 մլրդ դոլար է։ Երրորդ տեղում ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է՝ 174,9 մլրդ դոլար կարողությամբ։ Վարկանիշի առաջին հնգյակում է նաև Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, որի կարողությունը 131 մլրդ դոլար է, և Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 126 մլրդ դոլար: