Ֆրանսիայի հետ համաձայնագրի գործողությունը ծովային իրավազորության վրա տարածելու մասին Հունաստանի հայտարարությունը մաքսիմալիստական է, սադրիչ և սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների կայունության համար, հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Նման պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը:
«Հունաստանն իզուր է երազում այն մասին, որ ի վնաս ՆԱՏՕ-ի հակաթուրքական երկկողմ ռազմական միությունների ստեղծման ճանապարհով մեզ կստիպի ընդունել այդ պահանջները, որոնք հարցեր են առաջացնում նաև միջազգային հանրության մոտ։ Նման անհարկի ջանքերն էլ ավելի կամրապնդեն մեր վճռականությունը Էգեյան և Միջերկրական ծովերում մեր շահերը պաշտպանելու, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերը պաշտպանելու հարցում», – հայտարարել է նա։