Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել ընկերության շենք, որպեսզի գնահատեն սոցցանցում տեղի ունեցածը, հայտնել է New York Times-ի թղթակից Շիրա Ֆրենկելը:
«Հենց նոր հեռախոսով FB-ի աշխատողը նկարագրել է աշխատակիցների համար այս առավոտյան շենք մտնելու անհնարինությունը, որպեսզի սկսի խափանման մասշտաբների գնահատումը, քանի որ նրանց բեյջերը չեն բացում դռների կողպեքները», – Twitter-ում հայտնել է Ֆրենկելը:
Downdetector կայքի տվյալներով, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին, Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի օգտատերերը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանից, բողոքում են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումներից: Անսարքությունների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Երևանի ժամանակով 18 ։ 34-ից հետո։
Facebook-ըTwitter-ի միջոցով հայտնել է, որ տեղյակ է «որոշ մարդկանց» հասանելիության հետ կապված խնդիրների մասին և աշխատում է, որպեսզի ամեն ինչ հնարավորինս շուտ նորմայի մեջ մտնի: