Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Պերմի ռեստորանները աշխատանքի կվերցնեն ռոբոտներին, որոնք կստուգեն կորոնավիրուսից պատվաստված և կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների QR կոդերը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ռուսական «Промобот» ընկերությունը, որը սպասարկման ռոբոտներ արտադրող ընկերություն է, ներկայացրել է առաջին ռոբոտը՝ նախատեսված ռեստորաններում և հասարակական վայրերում QR կոդերը ստուգելու համար: Ռոբոտը կարող է տեղաշարժվել տարածքի մուտքի մոտ և շփվել այցելուների հետ:
Ռոբոտները սինխրոնիզացված են պետական ծառայությանը, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն ստուգելու QR կոդը, անձնագրի կամ այլ փաստաթղթի իսկությունը։
Ռոբոտները շուտով կաշխատեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Պերմի ռեստորաններում: