Մեծ Բրիտանիայի թագուհին չի ցանկանում ընդունել «Տարվա ծեր կին» կոչումը, որը շնորհվում է բրիտանական The Oldie հումորի ամսագրի կողմից:
Եղիսաբեթ II-ը քաղաքավարությամբ հասկացրել է, որ իրեն դեռ ծեր չի համարում՝ իր մերժումը բացատրելով հետևյալ կերպ. «Մարդն այնքան տարեկան է, որքան իրեն զգում է»:
95-ամյա Եղիսաբեթ II-ին «Տարվա ծեր կին» անվանելու առաջարկն արել է գրող և հեռուստահաղորդավար Ջայլս Բրանդրեթը, ով համակարգում է մրցույթը, հայտնում է BBC-ն: Նա նամակ է գրել միապետի մասնավոր քարտուղարին՝ հարցնելով, թե արդյո՞ք նա կհամաձայնի դառնալ պատվավոր կոչման տերը:
Ամսագիրը հրապարակել է թագուհու անձնական քարտուղարի օգնականի ամբողջական պատասխանը. «Թագուհին չի կարծում, որ բավարարում է այս կոչման չափանիշներին և հույս ունի, որ դուք կգտնեք ավելի արժանի մրցանակակիր»:
Բրանդրետը հայտարարել է, որ սա հիանալի պատասխան է և հույս հայտնել, որ դեռ հնարավորություն կլինի թագուհուն շնորհել կոչումը: «Հավանաբար, ապագայում մենք կրկին կփորձենք դիմել Նորին Մեծությանը»,- ասել է նա:
Մրցանակաբաշխության համակարգողը բացատրել է, որ Եղիսաբեթ II-ն առաջադրվել է ժյուրիի անդամներից մեկի՝ Մորին Լիպմանի կողմից, որն այդպիսով մտադիր էր տոնել միապետի առաջնորդությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում: