Իտալիայի Սիենա քաղաքի դատարանը (Տոսկանայի նահանգ) արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը մեղադրվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայությունների ենթադրյալ օգտագործման գործով վկաներին կաշառելու մեջ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Corriere della Sera թերթը։
Պարբերականի տվյալներով՝ արդարացման դատավճիռ է կայացվել նաև դաշնակահար Դանիլո Մարիանիի նկատմամբ։ Դատարանը վճռել է, որ այն, ինչի համար վերջինս մեղադրվում է, գոյություն չունի։ Դատախազությունը պնդում էր, որ 2011-ից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում Մարիանին քաղաքական գործիչից 170 հազար եվրո է ստացել Բեռլուսկոնիի մասնավոր առանձնատանը երեկոների մասին կեղծ ցուցմունքներ տալու համար, որոնց ներկա են եղել անչափահաս աղջիկներ: Դատախազությունը Բեռլուսկոնիի համար պահանջել է չորս տարի և երկու ամիս ազատազրկում, Մարիանիի համար՝ չորս ու կես տարվա ազատազրկում։
Քաղաքական գործիչն ամբողջությամբ արդարացվել է բոլոր դատական ատյաններում, սակայն գործընթացը հենվել Է Բեռլուսկոնիի անձնական առանձնատուն այցելած աղջիկ վկաների ցուցմունքների վրա։ Ավելի ուշ դատախազությունը նրանց կասկածեց կեղծ վկայություն տալու մեջ։
Ավելի քան մեկ տարի առաջ Բեռլուսկոնին կորոնավիրուսային վարակ տարավ, իսկ մի քանի տարի առաջ նրան սրտի բարդ վիրահատություն էին ենթարկել։ Վերջին ամիսներին բազմիցս հաղորդվել է այն մասին, որ քաղաքական գործիչը հետազոտման նպատակով եղել է հիվանդանոցում։