Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է Միացյալ Նահանգներից F-16 կործանիչների գնման գործընթաց սկսելու մասին։
«Սկսվել են F-16-ի ձեռքբերման տեխնիկական աշխատանքները, մենք հետամուտ ենք այդ գործընթացին։ Թուրքիայի ուժեղացումը նաև նշանակում է ՆԱՏՕ – ի ուժեղացում», – ТАСС-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։