Իրանը կարող էր միանալ Աֆղանստանի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց դրան խանգարում է Վաշինգտոնի հակաիրանական տրամադրվածությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Աֆղանստանի իրադրության վրա հարցին։
«ԱՄՆ-ն Աֆղանստանում գլխավոր խաղացողներից մեկն է։ Վերջերս ԱՄՆ-ն վերսկսել է բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ։ Ռուսաստանը դրան աջակցում է, սակայն կարևոր է համարում, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, որը թույլ կտա բանակցություններ սկսել աֆղանների հետ։ Մենք փորձում ենք օգնել այդ գործընթացին», – ընդգծել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ շփման գոյություն ունեցող ալիքին (ԱՄՆ, ՌԴ և Չինաստան), որին վերջերս միացել էր Պակիստանը, կարող էր միանալ նաև Իրանը։
«Շատ ճիշտ կլիներ, եթե ոչ միայն չորս երկրներ նման ոչ պաշտոնական շրջանակում մտքեր փոխանակեին այն մասին, թե ինչպես առաջ տանել կարգավորումը, այլ իրանական կողմը միանար այդ ձևաչափին։ Մենք պետք է հասկանանք, որ այդ ձևաչափն առաջ է ընթանում»: Սկզբունքորեն, դա հնարավոր կլիներ, բայց դրան խանգարում է ԱՄՆ հակաիրանական տրամադրվածությունը ու այդ իրավիճակում Իրանի՝ ամերիկացիների հետ շփվելու և այս կամ այն հարցում նրանց օգնելու ցանկության բացակայությունը»,-ընդգծել է նա։
Լավրովի խոսքով՝ բոլոր տեսանկյուններից «պետք է ապաէսկալացնել Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները»:
«Բայց դրա համար պետական իմաստություն կպահանջվի։ Հազիվ թե այդ հարաբերությունները կարողանան հեռանալ վտանգավոր գծից, եթե Վաշինգթոնը տարածաշրջանի բոլոր մեղքերի մեջ հրապարակայնորեն մեղադրի միայն Իրանին։ Ավելի լավ է բոլորը լինեն բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է նա։