Ողբերգական վթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած Փոլ Ուոքերի դուստրը՝ Միդոու Ուոքերն, ամուսնացել է։ Հարսնացուին խորան Է ուղեկցել կնքահայրը և ընտանիքի ընկեր Վին Դիզելը։ Միդոուն սոցիալական ցանցերում կիսվել է ամուսնության արարողության լուսանկարներով ու տեսանյութերով:Հարսանիքը կայացել է մեկ ամիս առաջ Դոմինիկյան Հանրապետությունում: Համաճարակի պատճառով միջոցառումը մասշտաբային չի եղել:
Միդոուի ամուսինը դերասան Լուի Թորնթոն-Ալլանն է:
Վին Դիզելը և Փոլ Ուոքերը միասին խաղացել են «Ֆորսաժի» մի քանի մասերում, ամուր ընկերներ են եղել նաև իրական կյանքում: Ուոքերը մահացել է 2013-ին՝ ավտովթարից, նա 40 տարեկան էր։ Վին Դիզելը ծանր է ընդունել նրա մահը և 8 տարի անց շարունակում է հաճախ հիշել ընկերոջը։