Ղրղզական դատարանը երկարացրել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կալանքի ժամկետը մինչև մարտի 15-ը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ատամբաևի փաստաբան Զամիր Ժոոշևը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին, վերջինս մեղադրվում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի «Ալֆա» հատուկ ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեջ: