Սաուդյան Արաբիան ջանում է թույլ չտալ պատերազմ և արյունահեղություն Իրաքում: Այս մասին հայտնել Է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադիլ ալ Ջուբեյրը:
«Սաուդյան Արաբիան ուշադրությամբ և մտահոգությամբ հետևում Է Իրաքում տիրող իրավիճակին և ջանում է այդ երկիրը հեռու պահել պատերազմից և բռնությունից, որպեսզի նրա ժողովուրդն ապրի բարգավաճման և անվտանգության պայմաններում, որին արժանի է»,- Twitter սոցիալական ցանցում նշել Է ալ Ջուբեյրը:
Նա ընդգծել է, որ Էր Ռիադը «կաջակցի Իրաքին, որպեսզի կարողանա հաղթահարել իր անվտանգության, կայունության ու արաբական ինքնության սպառնալիքները»:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել Է Իրաքում ամերիկյան հատուկ գործողության արդյունքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողության մասին:
«Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է ԱՄՆ բանակի ռազմական հավաքակազմը, որոնք գլխավորում են ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան: