EuroMillions վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը՝ 220 միլիոն եվրո, բաժին է հասել Ֆրանսիական Պոլինեզիայի մի բնակչի: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով ֆրանսիական վիճակախաղերի կարգավորող Francaise des jeux-ի ուրբաթ օրը տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ աղջիկն իր կյանքում առաջին անգամ է խաղացել վիճակախաղ։ Հաղթողը, որի անունը չի հաղորդվում, ասել է, որ իր հայրը պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնում, սակայն ինքը «լավ պահի է սպասել» և վերջապես տոմս է գնել՝ հենվելով կանխազգացման վրա:
Նա նաև խոստովանել է, որ նախքան շահումները վերցնելը մի քանի անգամ թաքցրել է իր տոմսը և ինչ-որ պահի վախեցել է, որ կմոռանա, թե որտեղ է դրել:
Մինչ օրս վիճակախաղի մասնակիցների շահած ամենամեծ ջեքփոթը կազմում էր 200 միլիոն եվրո, որը 2020 թվականին բաժին էր ընկել Ֆրանսիայի քաղաքացուն: Երկու անգամ 190 միլիոն եվրո շահել են Մեծ Բրիտանիայի բնակիչները 2019 և 2012 թվականներին, 2014 թվականին այդպիսի շահում է ստացել Պորտուգալիան, իսկ 2017 թվականին՝ Իսպանիան: